Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանն ու ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Վաշինգտոնում քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը։
Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ նշելով, որ Վաշինգտոնում գտնվող Թուրքիայի ԱԳ նախարար Ֆիդանը մարտի 7-ին հանդիպել է Սալիվանի հետ:
Հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը, նշվել, որ հարաբերություններում սպասվող առաջընթացը որոշիչ է լինելու Կովկասի բարգավաճման համար։
Քննարկվել են նաև Գազայի հատվածում հրադադարին և ռուս-ուկրաինական պատերազմին առնչվող հարցեր։
