Էрդпղանը Նեթшնյահուին համեմատել է Հիտլերի, Մпւսոլինիի և Ստալինի հետ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և նրա թիմը իրենց հավասարեցրել են Ադոլֆ Հիտլերի, Բենիտո Մուսոլինիի և Իոսիֆ Ստալինի հետ: Նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:

Նա հիշեցրել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից Գազայի հատվածում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 32 հազար պաղեստինցի, ավելի քան 72 հազար մարդ վիրավորվել է:

Էրդողանի խոսքով՝ Անկարան ջանքեր է գործադրել և շարունակում է գործադրել, որպեսզի Իսրայելը միջազգային օրենքներին համապատասխան կանգնի քրեական դատարանի առջև:

Աղբյուրը` 1lurer.am-ի

Կիսվել սոց․ ցանցերում