«Միսս Աշխարհ» տիտղոսը նվաճել է Չեխիայի ներկայացուցիչը

«Միսս Աշխարհ» տիտղոսն այս տարի նվաճել է Չեխիայի ներկայացուցիչ 24-ամյա Քրիստինա Պիշկովան։

«Միսս Աշխարհ» 71-րդ մրցույթին մասնակցել են ավելի քան 115 երկրների ներկայացուցիչներ:

Եզրափակիչը տեղի է ունեցել հնդկական Մումբայում։

Պիշկովան միջազգային վարկանիշ ունեցող մոդել է, նրա հասակը 181 սմ է, պարամետրերը՝ 86-59-89: Ծնվել է Տրշինցե քաղաքում, ապրել Պրահայում։

Կիսվել սոց․ ցանցերում