Ռուսաստանում Շվեյցարիայի դեսպան Քրիստինա Մարտի Լանգը կանչվել է ՌԴ ԱԳՆ։
Դիվանագետին դեմարշ է հայտարարվել՝ կապված իր երկրի խորհրդարանի որոշման հետ՝ նախաձեռնելու ռուսական պետական ակտիվների բռնագրավման իրավական հիմքերի մշակումը։
Նշվել է, որ Բեռնի կողմից նման ծրագրերի գործնական իրականացման դեպքում ռուսական կողմից պատասխան քայլերն անխուսափելի կլինեն։
ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ ռուսական ակտիվների առգրավումը պետական մակարդակով այլ բան չի համարվի, քան գողություն։
