Մարտի 12-ին՝ ժամը 13։17-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնահովիտ գյուղի սկզբնամասում այրվում է կուտակած անասնակեր։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ գյուղի 9-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է կուտակած անասնակեր։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։41-ին, մարվել՝ 21:12-ին։ Այրվել է մոտ 700 հակ անասնակեր։
