Մարտի 12-ին Երևանում հրկիզված մեքենաներից մեկի տերը քրեական աշխարհում հայտնի 35-ամյա «Թլոշ» Արմանն է, գործողությունը կատարվել է դիտավորյալ:
Հիշեցնենք՝ մարտի 13-ին՝ Ժամը 02։50-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Նիկողայոս Տիգրանյան փողոցում ավտոմեքենաներ են այրվում։
Պարզվել էր, որ հրդեհը բռնկվել էր կայանված վիճակում գտնվող «Cadillac Escalade» մակնիշի ավտոմեքենայում, իսկ կրակը տարածվել ու վնասել էր հարևանությամբ կայանված «Toyota Prius» մակնիշի ավտոմեքենան։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։
