Հրաման կա՞ չկրшկելու. Սուրեն Պապիկյանը արձագանքեց հարցին (տեսանյութ)

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հետ փակ ձևաչափով հանդիպումից հետո լրագրողները փորձեցին հարցեր հղել, որը հրաժարվեց դրանց պատասխանել:

Վերջինս կարճ արձագանքեց հարցին, թե հրաման կա՞ չկրակելու: Պապիկյանն ասաց՝ ոչ, նման հրաման չկա:

Հարցին՝ մամուլում հրապարակումներ կան, որ Տավուշի մարզի հայկական գյուղերից պետք է հայկական զորքերը դուրս գան, նման գործընթաց կա՞, պաշտպանական գերատեսչության ղեկավարը վստահեցրեց, որ Զինված ուժերը շարունակում են իրականացնել իրենց ծառայությունը:

«Վարչապետը երեկ բոլոր հարցերին պատասխանել է, մանրամասն խոսել է»,- ասաց նա:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

 

Կիսվել սոց․ ցանցերում