Հարբած ուղևորը փորձել է առևանգել Շերեմետևոյում վայրէջք կատարող ինքնաթիռը

Մագադան-Մոսկվա չվերթի ուղևորը՝ լինելով ալկոհոլի ազդեցության տակ փորձել է առևանգել ինքնաթիռը «Շերեմետևո» օդանավակայանում վայրէջք կատարելիս։ Այս մասին հայտնում է REN TV-ն՝հղում անելով իր աղբյուրին։

Ինքնաթիռի անձնակազմի անդամները որոշել են փոխել հարբած տղամարդու տեղը, քանի որ վերջինս իրեն ոչ ադեկվատ է պահել, սակայն դա նրանց չի հաջողվել։ Նա սպառնացել է առևանգել ինքնաթիռը:

Տղամարդուն ձերբակալել են։

Որոշվում է քրեական գործ հարուցելու հարցը։

Կիսվել սոց․ ցանցերում