Լևոն Քոչարյանը գաղտնի մեկնելու է Մոսկվա, վերբովկի. Նանե Իսրայելյան

Լևոն Քոչարյանը մոտ օրերս պետք է մեկնի Մոսկվա, հետ գա Հայաստան,  և Իշխան Սաղաթելյանի հետ սկսի փողոցային ակցիաներ։ Ասել է թե,  կրտսեր Քոչարյանի սիրտը վերբովկա է ուզում։

Լևոն Քոչարյանը՝  Հայաստանը համեմատում է փչացած կնոջ հետ և բառացի ասում, որ իմ, քո և բոլորիս պետությունը փչացած, անբարոյական կին է, որն էլ դավաճանում է ՌԴ–ին, եկեք չմոռանանք, որ ՀՀ-ն Ռոբերտ Քոչարյանի ժամանակ էր անբարոյական կնոջ համբավ վայելում, ում գիրկն ասես ընկավ, սիրախաղից մարտի 1, հոկտեմբերի 27, Արցախի կորուստ ու ինչ ասես չծնվեց…

Լևոն Քոչարյան, ես մի քանի կետ եմ գրում, որ Մոսկվայի տոմսը հետ վերադարձնես ու նստես մեր երկրից թալանած  փողերով գնված տանդ։ Փչացած բան ման գալիս, Ռոբերտ Քոչարյանի հետ միասին նայեք հայելուն։ Փչացած կին ման գալիս… լավ չասեմ ում ասես, որ հայելու մեջ նայի։ Փչացածը հա՛յրդ էր ու իր վարած պետականակործան քաղաքականությունը:

ԱՅՈ՛, ՀԱ՛ՅՐԴ եղել ա ռուսի կինը, Պուտինի՛ կինը։ Միայն փչացած տականքը կարող էր գույք պարտքի դիմաց ծրագրով Հայաստանը դնել ռուսների տակ ու վերացնել մեր անկախությունը։

Միա՛յն փչացածը կարող էր սպանել Վազգենին, միա՛յն փչացածը կարող էր մարտի մեկ ու մնացած սպանություններն անել։

Լևոն Քոչարյան,  դո՛ւ այսուհետ ունես քաղաքական ածական` վերբովկա Լյովիկ:

ՀԳ. Հայաստանի մասին խոսելիս զգո՛ւյշ կլինես՝  Լևոն Քոչարյան ու չմոռանաս թե ո՛ւմ տղան ես…

Ռոբերտի՛  տղան ես…

Կիսվել սոց․ ցանցերում