«Ղազախստանը և Հայաստանը ոչ միայն մոտ գործընկերներ են, այլև գործընկեր երկրներ, մենք դարերով պահպանել ենք մեր փոխադարձ հարգանքի և աջակության արժեքները, չնայած մեր լեզուները և կրոնները տարբերվում են»:
Այս մասին ՀՀ Աարտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Երևանում ասել է Ղազախստանի Հանրապետության ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուն՝ հավելելով, որ Ղազախստանի համար Երևանը հատուկ դեր է խաղում ինչպես ԱՊՀ-ում, այդպես էլ Հարավային Կովկասում:
Նուրտլեուն նաև ընդգծել է, որ Ղազախստանի և Հայաստանի դիրքորոշումները որոշ միջազգային գործընթացների և մարտահրավերների շուրջ մոտ են, իսկ կարծիքները շատ հաճախ համընկնում են:
Մանրամասները՝ տեսանյութում:
