Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով:
«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,
Ընդունեք շնորհավորանքներս Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ։
Հուսով եմ, որ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում երկխոսությունը կզարգանա՝ ի շահ Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների։
Մաղթում եմ Ձեզ, հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, առողջություն, երջանկություն և հետագա հաջողություններ Ձեր գործունեության մեջ»,- ասված է ուղերձում:
Հիշեցնենք՝ Ռուսաստանի Դաշնության կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն՝ արձանագրությունների 100 տոկոսի մշակման արդյունքներով՝ Վլադիմիր Պուտինը հավաքել է ձայների 87,28 տոկոսը և հինգերորդ ժամկետով վերընտրվել ՌԴ նախագահ:
