Հայաստանի ժողովրդավարական առաջընթացի հարցում խիստ էական է ձեր նման կանանց ներգրավվածությունը․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը հանդիպել է մի խումբ կանանց։

Այդ մասին տեղեկացնում են դեսպանատան ֆեյսբուքյան էջից։

Գրառման մեջ նշված է․

«Նշանավորելով կանանց պատմության միամսյակը՝ դեսպան Քվինը հյուրընկալեց մի խումբ կանանց՝ կառավարության անդամների, պատգամավորների, ավագանու անդամների, ինչպես նաև ԱՄՆ ՄԶԳ-ի «Կատարինե» կին-առաջնորդների ծրագրի ներկայացուցիչների։

Դեսպանը գովեստով խոսեց Հայաստանի պայծառ ապագայի ու բարեկեցության ապահովմանն ուղղված նրանց նվիրման մասին՝ ընդգծելով կանանց կարևոր դերը դրական տեղաշարժերն առաջնորդելու հարցում։

«Վստահ եմ, որ Հայաստանի ժողովրդավարական առաջընթացի և դիմակայության հարցում խիստ էական է ձեր նման կանանց ներգրավվածությունը», — ներկաներին ասել է դեսպան Քվինը»։

Կիսվել սոց․ ցանցերում