Բրյուսելում ընթացող Միջուկային էներգիայի գագաթնաժողովի շրջանակներում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։
Հանդիպման ընթացքում գոհունակություն է հայտնվել Ադրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրական և ռազմավարական դաշնակցային կապերի զարգացման կապակցությամբ։
Կողմերն ընդգծել են, որ երկկողմ և բազմակողմ ձևաչափերի միջև շարունակվող հաջող համագործակցությունը կարևոր ներդրում է ունեցել տարածաշրջանային զարգացման, մասնավորապես առևտրի, էներգետիկայի, անվտանգության, տրանսպորտի, գիտության և կրթության և այլ ոլորտներում համագործակցության խորացման գործում։
Նշվել է տարածաշրջանում տրանսպորտային միջանցքների զարգացման կարևորությունը։
Բայրամովը Ֆիդանին տեղեկացրել է նաև Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ տարածաշրջանային և գլոբալ հարցերի շուրջ։
