Թուրքիայի Գազիանթեփի նահանգում փլվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված պատմական ամրոցն այսօր տեղի ունեցած 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով։
Գործակալությունը նշում է, որ Yeni Şafak թերթի տվյալներով՝ կառույցին հասցված վնասը դեռ պետք Է որոշվի։ Այժմ հայտնի է, որ ցնցումներից հետո պարիսպները տեղ-տեղ փլվել են։
Գազիանթեփի ամրոցը գտնվում Է 25-30 մ բարձրությամբ բլրի վրա: Կառուցման տարեթվի և հեղինակի մասին ստույգ տեղեկություններ չկան, սակայն դրա մասին առաջին հիշատակությունները վերաբերում են II-III դարերին:
