Պահք պահելը առաջին պատվիրանն էր որ Աստված տվեց մարդուն։ Աստված մեր մարմնի վրա որոշակի սահմանափակումներ է դրել, որոնցից մենք չպիտի անցնենք։ Հիշու՞մ էք, նույնիսկ Եդեմի պարտեզում Ադամն ու Եվան չունեյին բացարձակ ազատություն, որպեսզի վերցնեյին այն ինչ իրենց աչքը ցանկանար։ Նրանք պետք է իրենց ետ պահեյին որոշակի բաներից և զսպեյին իրենց հակումները։ Շենուդա Պատրիարքն ասում է, որ «պահք պահելով մարդը վեր է բարձրանում իր մարմնից և նյութից, և սրա մեջ է պահք պահելու իմաստությունը։» Սիրելի մարդիկ, նույնիսկ եթե չի ստացվում կանոնավոր պահել պահքը, ապա դուք էլի շարունակեք այս Պահոց շրջանին, դրանով մենք սովորում ենք տիրապետել մեր ցանկություններին ու զսպել սեփական անձը։
Պահք պահելը առաջին պատվիրանն էր որ Աստված տվեց մարդուն
