Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է քարոզարշավային հերթական օրվա ժամանակացույցը:
Ըստ այդմ՝ քաղաքական թիմն այսօր հանդիպումներ կունենա Նորք-Մարաշ վարչական շրջանում:
«Սիրելի՛ նորքմարաշցիներ, սիրով կսպասենք բոլորիդ 18:30-ին, Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցու բակում։ Ինչպես նաև հանրահավաքին՝ 19:00, Օհան Դուրյան 29, Ռ. Անդրեասյանի անվ. երաժշտական դպրոցի դիմաց»,- նշել է Ավինյանը
