ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության բոլոր մեղավորներին կալանավորելու մասին։
Նա ընդգծել է, որ վերջիններս շարժվել են դեպի Ուկրաինայի սահման։ Ընդհանուր առմամբ, բերման է ենթարկվել 11 մարդ։
ՌԴ ղեկավարը հավելել է, որ ԱԴԾ-ն և իրավապահ մարմինները աշխատում են ահաբեկիչների աջակցության ողջ բազան բացահայտելու ուղղությամբ։
Հիշեցնենք՝ մարտի 22-ին հրաձգություն էր տեղի ունեցել Մոսկվայի Crocus City Hall-ում։ Վերջին տվյալներով ահաբեկչության հետևանքով զոհվել է 115 մարդ (տվյալները վերջնական չեն)։
