Նոր Նորքի ոստիկանության բաժանմունքի մոտից 2 քաղաքացի տեղափոխվել է բուժհաստատություն

Նոր Նորքի ոստիկանության բաժանմունքի տարածքում տեղի ունեցած միջադեպից հետո «Շտապօգնություն» ՓԲԸ-ի բրիգադներից մեկը 2 քաղաքացու բեկորային վնասվածքներով տեղափոխել է բուժհաստատություն։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:

Հիշեցնենք՝  լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է  ՆԳՆ  ոստիկանության Նոր Նորքի բաժնի մոտ, որտեղ  հավաքվել մի խումբ քաղաքացիներ, հիմնականում «Մարտական եղբայրության» անդամներ, ովքեր պահանջում են, որպեսզի ոստիկանները ազատ արձակեն իրենց համակիրներին:

Ոստիկանության շենքի բակում պայթյուն է տեղի ունեցել,  ևս 2 հոգի էլ մարտական նռնակները ձեռքերին պահանջում են բաց թողնել համակիրներին, հակառակ դեպքում սպառնում են պայթեցնել նռնակները։

ՆԳՆ ոստիկանությունից ավելի վաղ տեղեկացրել են, որ ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով 24 անձ ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ:

Որոշ տեղեկությունների համաձայն՝ օրվա ընթացքում ձերբակալվածների թիվը մոտ է 50-ին:

Կիսվել սոց․ ցանցերում