«Ազատության» տեղեկություններով՝ բեկորային վնասվածք ստացած 52-ամյա և 56-ամյա տղամարդիկ տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Վիրավորում ստացածները ոստիկանության աշխատակիցներ չեն: ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանն «Ազատության» հետ զրույցում նշեց՝ վիրավորում ստացածները ներխուժման փորձ արած տղամարդիկ են, նախնական տվյալներով՝ տուժել են իրենց իսկ գործողություններից:
