Ես առանց վերապահումների աջակցում եմ Հայաստանի տարածքային ամբողջականությանը և միանում եմ մեր գործընկերոջը՝ առ այն ,որ մեր հարաբերությունները դինամիկ զարգանում են: Այս մասին այսօր ասաց Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսին։
«Վրաստանը աջակցում է կայունության, խաղաղության և համատեղ ապրելու ջանքերին Հարավային Կովկասում և մենք իսկապես հուսով ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը կստորագրվի և շոշափելի համաձայնագիր կլինի։ Վրաստանը պատրաստ է դրականորեն այդ գործընթացին աջակցել և նպաստել կայունության ու խաղաղության հաստատմանը տարածաշրջանում»,- ասաց նա և ՀՀ վարչապետին հրավիրեց Վրաստան:
