Արևմտյան Աֆրիկայում երաշտի պատճառով կակաոյի գները նոր ռեկորդներ են սահմանել։ Պատմության մեջ առաջին անգամ գնանշումները գերազանցել են մեկ տոննայի դիմաց 10 հազար դոլարը։ Տարեսկզբից գներն աճել են 2,4 անգամ։ Կակաոն այժմ ավելի թանկ է, քան պղինձը։ Կակաոյի հատիկների արժեքը շարունակում է պատմական բարձունքների հասնել: Մինչդեռ աշխարհի առաջատար տնտեսություններում կակաոյի և շոկոլադի պահանջարկը շարունակում է բարձր մնալ։
Աֆրիկայում երաշտի պատճառով կակաոյի գներն աճում են
