ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայամանգիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն այսօր ԱԺ-ում խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ Մոսկվայի «Crocus City Hall»-ում տեղի ունեցած ահաբեկչությունը դատապարտող ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների համատեղ հայտարարությանը Հայաստանի կողմից չմիանալուն։
Նա ընդգծեց՝ առանց այդ հայտարարության, Հայաստանից արդեն իսկ հնչել են ահաբեկչությունը դատապարտող կոչեր։
«Ահաբեկչությունը դատապարտող տեքստի բովանդակությանը ծանոթ չեմ, բայց այն դատապարտելի է և Հայաստանից հնչել են դա դատապարտող հայտարարություններ։ Եթե անհրաժեշտություն կլինի, մենք մեր դիրքորոշումը այս հարցում կարող ենք վերահաստատել։ Այստեղ որևէ խոչընդոտ չկա։ Ահաբեկչությունը մշտապես դատապարտելի է»,– ասաց նա։
Վերջինս հիշեցրեց՝ ՀԱՊԿ–ն խնդիր ունի մատնանշել և կողնորոշվել Հայաստանի սահմանի հարցում․ «Քանի դեռ դա չի արվել, ապա քայլ ակնկալել Հայաստանից տեղին չէ, իրավիճակը ճշգրիտ մնում է այն տեղոմ, որը արձանագրել է ՀՀ վարչապետի կողմից»։
Քաղաքացիական պայամանգիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ևս կարևորեց՝ ահաբեկչությունը դատապարտող հայտարարություններ եղել են թե՛ ՀՀ վարչապետի, թե՛ ԱԺ և ՀՀ նախագահների մակարդակով․ «Պետք է հասկանանք՝ խոսում ենք ցակացության, թե ողբերգության մասին, թե ինչ–որ հարթակի, որովհետև եթե դրանով է որոշվում վերաբերմունքը ու դատապարտումը, կարծում եմ՝ ուրիշ բաներից ենք խոսում։ Ինչ վերաբերվում է ՀԱՊԿ–ին, ապա չեմ կարծում, որ այդ հայտարարությանը չմիանալը որևէ կերպ կարող է արտահայտել Հայաստանի վերաբերմունքը ահաբեկչության նկատմամբ»։
