Թпւրքիայում 4․7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի արևելքում՝ Էլյազիգի շրջանում, 4․7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։

Այս մասին հայտնել է Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնը:

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Էլյազիգում։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվել։

Կիսվել սոց․ ցանցերում