1988թ. փետրվարի կեսերից աշխարհի բոլոր առաջատար լրատվամիջոցները խոսում էին Լեռնային Ղարաբաղի մասին: Խնդրին անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսը, Եվրախորհրդարանը: Ի վերջո 1992թ. մարտի 24-ին ձեւավորվել է ԵԱՀԽ/ԵԱՀԿ Մինսկի խումբը, միջոնդության փորձեր է ձեռնարկել Իրանը: Բայց դեռ գտնվում են մարդիկ, որ ասում են Այսինչ պաշտոնյան անցյալ տարի ,,Արցախը ճանաչելի էր դարձնում, բայց Ադրբեջանի պահանջով նրան ազատեցին,,: Այդ պաշտոնյայի եւ Արցախի իշխանության, քաղաքական էլիտայի խնդիրը հարցազրույց տալը կամ սկայպով Փարիզի քաղաքապետի հետ ,,բանակցություն վարելը,, չէր, այլ Արցախը մահացու շրջափակումից հանելը, պետական ինստիտուտների դեգրադացիան կանխելն ու իր պատմական հայրենիքում հայ բնակչության արժանապատիվ եւ անվտանգ կենսագործունեության ապահովումը: Մարդիկ նրանց ընտրել եւ վստահելի էին դրա համար, ոչ թե՝ ,,անվտանգ տարհանում կազմակերպելու,,: Առանց այդ իշխանության էլ դա միանգամայն հնարավոր եւ, գուցե, ավելի քիչ ցավոտ կլիներ:
Առանց այդ իշխանության էլ դա միանգամայն հնարավոր եւ, գուցե, ավելի քիչ ցավոտ կլիներ
