Հանրապետության տարածքում օգոստոսի 28-ի ուշ երեկոյան, 29-ի և 30-ի գիշերն առանձին շրջաններում, 29-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 29-ի ցերեկն առանձին հատվածներում՝ ինտենսիվ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 30-ի ցերեկը, 31-ին, սեպտեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ արևմտյան 4-6 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 29-ի ցերեկը կնվազի 3-6 աստիճանով, 30-31-ին, սեպտեմբերի 1-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։
Ինչպես NEWS.am-ին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում օգոստոսի 28-ի ուշ երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 29-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վրկ արագությամբ։ Օգոստոսի 30-31-ին, սեպտեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +19+21, վաղը ցերեկը՝ +29+31։
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը՝ +9 + 14, ցերեկը՝ + 19 + 24 ,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +9 + 13, ցերեկը՝ + 19+ 22,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +18+20, ցերեկը՝ +25+28,
Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +18+21,
Լոռիում՝ գիշերը՝ +14 + 17, ցերեկը՝ + 18 + 21,
Տավուշում՝ գիշերը՝ +17 + 20, ցերեկը՝ + 21 + 25,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +9 + 12, ցերեկը՝ + 18 + 21,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +25+30,
Արարատում՝ գիշերը՝ +20 + 22, ցերեկը՝ + 29 + 32,
Արմավիրում՝ գիշերը՝ +19 + 21, ցերեկը՝ + 29 + 31,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +10+12, ցերեկը՝ +20+22,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +19+21, ցերեկը՝ +29+32,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +27+32,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +13+ 16, ցերեկը՝ + 20 + 23,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +19 + 22, ցերեկը՝ + 24 + 28։
