Քրեակատարողական և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցներն առաջին անգամ մասնակցել են Վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև բшնшկшյին խաղերի փակման արարողությանը

Արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը՝ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում, ներկա է գտնվել ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև առաջին անգամ անցկացված բանակային խաղերի փակման արարողությանը։ Բանակային խաղերին մասնակցում էին Արդարադատության նախարարության ենթակա մարմինների՝ Քրեակատարողական և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցները, ինչպես նաև ՀՀ պաշտպանության, ներքին գործերի, ազգային անվտանգության ծառայության, պետական եկամուտների և քննչական կոմիտեների, դատախազության և պետական պահպանության ծառայության հավաքական թիմերը, որոնք մեկ շաբաթ պայքարել են մի քանի մրցաձևերում։ Առաջին անգամ անցկացված այս միջոցառումը նպատակ ունի ամրապնդել համագործակցությունն ուժային կառույցների միջև՝ առողջ մրցակցությանը զուգահեռ ձևավորելով գործընկերային ջերմ մթնոլորտ։ Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, ուժային գերատեսչությունների և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք:
Կիսվել սոց․ ցանցերում