Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգի Չաբահար և Ռասկ քաղաքներում ահաբեկչական հարձակումներ են տեղի ունեցել, որոնց ժամանակ սպանվել է անվտանգության 5 աշխատակից, վնասազերծվել է 5 ահաբեկիչ։
Այս մասին հայտնում է Fars լրատվական գործակալությունը։
Չորեքշաբթի ուշ երեկոյան ահաբեկիչները հարձակվել են Ռասկայի և Չաբահարի ռազմական շտաբների և ոստիկանական բաժանմունքների վրա։ Ահաբեկչական «Ջեյշ ալ-Ադլ» խմբավորումը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը։
Այժմ, ըստ տեղի ոստիկանապետի, իրավիճակը վերահսկելի է։
Չաբահարում ահաբեկիչների հետ բախման արդյունքում զոհվել է զինծառայող, Բասիջի անվտանգության ուժերի անդամ, անվտանգության աշխատակից և երկու ոստիկան։ Մահացածների թվում է ոստիկանության Չաբահար քաղաքի վարչության պետի տեղակալը։
Առայժմ հաստատվել է հինգ ահաբեկչի սպանության մասին տեղեկությունը:
Ներկայում բախումները շարունակվում են Սարբազ, Ռասկ և Չաբահար քաղաքներում, ահաբեկիչներն ամբողջությամբ շրջափակված են անվտանգության ուժերի կողմից։
Հարձակումների հեղինակը «Ջեյշ ալ-Ադլ» (Արդարության բանակ) սուննի խմբավորման անդամներն են, այս շարժումը Իրանում ճանաչվել է ահաբեկչական։
