Ճապոնիայում 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Ինչպես հաղորդում են Ազգային օդերևութաբանական վարչության տվյալները՝ Խաղաղ օվկիանոսում՝ Հոնսյու կղզու հյուսիսարևելյան ափերի մոտ, սեյսմիկ իրադարձություն է գրանցվել։
Ցունամիի վտանգ չկա. երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի շրջանում՝ ծովի հատակի 40 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տվյալներ առայժմ չկան։ Ստորգետնյա ցնցումներ են դիտվել նաև Աոմորի, Ակիտա, Իվատե, Միյագի, Չիբա և Տոկիոյի պրեֆեկտուրաներում։
Հիշեցնենք՝ երեկ Թայվանի արևելյան ափերի մոտ հզոր երկրաշարժեր են տեղի ունեցել։ Դրանցից ամենաուժեղն ունեցել է 7,7 մագնիտուդ։ Դրան հաջորդել են 6,6 և 6,3 մագնիտուդով երկրաշարժեր։
Ստորգետնյա ցնցումները զգացվել են Ճապոնիայի հարավային Օկինավա պրեֆեկտուրայում։ Երկրաշարժից հետո ցունամիի վտանգ է հայտարարվել Օկինավա, Միյակո կղզիներում և Յայամա կղզիների խմբում։ Ճապոնացի փորձագետները զգուշացրել են, որ մակընթացային ալիքի բարձրությունը կարող է հասնել երեք մետրի։
