«ՎՍՏԱՀ ԵՄ՝ ՈՒՆԵՔ ԿՈՒՏԱԿՎԱԾ ՀԱՐՑԵՐ․ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՄ ՀԱՐՑՈՒՊԱՏԱՍԽԱՆԻ ՖՈՐՄԱՏՈՎ ԶՐՈՒՑԵՆՔ»․ ԱՎԻՆՅԱՆԸ ՆՈՐՔ-ՄԱՐԱՇՈՒՄ Է

Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը շարունակում է շփվել երևանցիների հետ։ Նա այժմ գտնվում է Նորք-Մարաշ վարչական շրջանում, որտեղ նաև փոքրիկ հանրահավաք է նախատեսվում։

«Գիտեմ, որ մարաշեցիները հիմա հավաքվել են նաև տեղի երաժշտական դպրոցի շենքի մոտակայքում։ Ես առաջարկում եմ, որ մենք հիմա անցնենք այնտեղով, զրուցենք նաև այնտեղ հավաքված մարդկանց հետո։ Հետո առաջարկում եմ, որ վերադառնանք այստեղ ու անցնենք հարցուպատասխանի ֆորմատին, որովհետև վստահ եմ շատ հարցեր ունենք ինձ տալու։ Վստահ եմ, որ հարցեր ունեք, որոնք որ կուտակվել են»,- քիչ առաջ ասաց Ավինյանը։

 

Կիսվել սոց․ ցանցերում