«Եթե սահմանազատման վերաբերյալ կողմերի միջև արձանագրվի պայմանավորվածություն, այդ մասին կհայտարարվի»:
Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով սահմանազատման գործընթացը Տավուշից սկսելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին:
Փոխնախարարը նշել է, որ որոշումների մասին կլինեն համապատասխան հայտարարություններ։
«Ժամկետներ չկան, թե երբ պետք է վերադարձվեն Ադրբեջանի պահանջած չորս գյուղերը»,-նշել է նա:
