Մшրտшկան դիրքերում վիրшվпրում ստացած զինծшռшյողի ոտքերն ամպուտացվել են

Ապրիլի 4-ին Իջևանի տարածաշրջանի մարտական դիրքից Իջևանի ԲԿ տեղափոխված զինծառայողը վիրահատվել է, որից հետո տեղափոխվել է «Մուրացանի» հոսպիտալ։Այս մասին լրատվամիջոցներին հտնել են Իջևանի ԲԿ-ից։

«Զինծառայողի ստորին վերջույթներն են վնասվել։ Երկու ոտքերն ամպուտացվել են», – մանրամասնել են ԲԿ-ից։

Հիշեցնենք՝ ավելի վաղ լրագրող Ոսկան Սարգսյանը հայտնել էր Իջեւանի տարածաշրջանի մարտական դիրքից Իջեւանի ԲԿ տեղափոխված զինծառայողի մասին։ Նա հայտնել էր նաև, որ զինծառայողի երկու ոտքերը խիստ վնասված են ականի պայթյունից։

Կիսվել սոց․ ցանցերում