ՀՀ Արդարադատության Նախարարության https://www.azdarar.am/ կայքում հրապարակվել է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆԱԿԵՆՏՐՈՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ» հիմնադիր համագումարի անցկացման ժամանակի և վայրի մասին ծանուցում, ինչպես նաև կուսակցության կանոնադրության և ծրագրի նախագծերի հիմնական դրույթները https://www.azdarar.am/announcments/cat/251/01481056/
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Սիրելի՛ հայրենակիցներ։ Նատալի Ալեքսանյանը, Ռոման Նազարյանը և այլ Հայաստանի Հանրապետության ապագայով մտահոգ քաղաքացիներ, գիտակցելով, որ երկրի համար այս դժվար պահին անհրաժեշտ է համախմբվել նրա պետականության շուրջ, հիմնադրում են Հայաստանի պետականակենտրոն կուսակցությունը (ՀՊԿ)։ Կուսակցության ստեղծման ու գործունեության հիմքը և ուղենիշն արդեն արտացոլված են անվանման մեջ՝ Հայսատանի պետականակենտրոն կուսակցությունն իր գործունեությունը ծավալելու է հանուն Հայաստանի Հանրապետության պետականության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, և ի շահս Հայաստանի Հանրապետության քաղաքացիների։ Կուսակցության գաղափարախոսությունն է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում օրինականության պաշտպանությունն ու պահպանումը, իսկ նրա գործառույթը պիտի լինի Հայաստանի Հանրապետության պետական շահերի և նրա քաղաքացիների օրինական շահերի սպասարկումը։
Սիրելի՛ հայրենակիցներ։ Եթե դուք կիսում եք վերը նշված գաղափարները, և եթե մեր թիմի պես Հայաստանի Հանրապետության պետականությունն ու ինքնիշխանությունը համարում եք որպես բարձրագույն արժեք, ապա սիրով հրավիրում ենք ձեզ մասնակցելու Հայաստանի պետականակենտրոն կուսակցության հիմնադիր համագումարին, որը կկայանա սույն թվականի մայիսի 6-ին, ժամը 18։00-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում, հասցե՝ ք․ Երևան, Ամիրյան 1։ Սիրելի՛ պետականամետ հայրենակիցներ, սիրով սպասում ենք բոլորիդ։ Մուտքն ազատ է` անձնագրի առկայության դեպքում։
