Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթում 16 մարդ է ձերբակալվել

Երուսաղեմի ոստիկանությունը «Ալ-Աքսա» մզկիթում առավոտյան 16 մարդու է ձերբակալել՝ ահաբեկչություն հրահրելու համար։

«Երուսաղեմի շրջանի սահմանային ոստիկանությունը գիշերը Երուսաղեմի Տաճարի լեռան մոտ գտնվող Հին քաղաքում ձերբակալել է 16 կասկածյալի՝ ահաբեկչությանն աջակցելու կասկածանքով»,- ասված է ոստիկանության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Ձերբակալվածների մեծ մասը երիտասարդներ են եղել Արևելյան Երուսաղեմից և Հյուսիսային Իսրայելից։

Կիսվել սոց․ ցանցերում