Լիտվան Ուկրшինային M-577 զրшհшփոխադրիչներ է փոխանցել

Վիլնյուսը Կիևին M-577 զրահափոխադրիչների խմբաքանակ է է հանձնել։

Այս մասին գրել է ՏԱՍՍ-ը։

«Ուկրաինային օգնելը մեր ռազմավարական նպատակն է: Մեր և մեր դաշնակիցների կողմից փոխանցված զենքերն ու տեխնիկան խիստ բավարարում են Ուկրաինայի ռազմական կարիքները»,- ասված է պաշտպանության նախարար Լաուրինաս Կասկյունասի ուղերձում:

Թիրախային տեխնիկայի քանակը չի նշվում։ Նախարարը հիշեցրել է, որ մարտին Լիտվան Կիևին փոխանցել է 155 մմ տրամաչափի արկեր, ինչպես նաև հատկացրել է 35 մլն եվրո՝ Չեխիայի նախաձեռնության շրջանակում՝ ուկրաինական բանակին զինամթերք տրամադրելու համար։

Կիսվել սոց․ ցանցերում