Նախնական պայմանավորվածություն կար, որ ԵԽԽՎ-ին Հայաստանի անդամակցության պաշտոնական պատվիրակության կազմում պետք է ԼՂՀ ԱԺ մի ներկայացուցիչ ընդգրկվեր: Մարդիկ կան, համոզված եմ, հարկ եղած դեպքում կհաստատեն ասածս, վերջին պահին ՀՀ նախագահի նստավայրում որոշեցին ,,Հեյդար Ալիեւիչին անհարմարություն չպատճառել,,: Դա 2001թվականն էր: Չորս ամիս անց քիուեսթյան էյֆորիան փոխվեց սառը ցնցուղի: Հինգ կամ վեց տարի հետո ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ մի տիկնոջ զգուշորեն խորհուրդ տվեցի Ուկրաինայի, Վրաստանի եւ Մոլդովայի հարցով ԵԽԽՎ գեթ մեկ բանաձեւի քվեարկությանը Ռուսաստանից տարբերվող կեցվածք դրսեւորել, գոնե ձեռնպահ մնալ կամ քվեարկությանը չմասնակցել: Տիկինն ինձ նայեց՝ ինչպես Մայակովսկին է ասում. как в афишу коза: Այսօր նա կոկորդ է պատռում, որ բրյուսելյան խորհրդաժողովը Հայաստանի համար շատ ավելի արդյունավետ կլիներ, եթե վարչապետը Նիկոլը չլիներ: Թե ինչու՞ ժամանակին ԵԽԽՎ-ում, խորհրդարանական միջազգային բոլոր հարթակներում Հայաստանը բառիս բուն իմաստով իզգոյ էր՝ նա, երեւի, մոռացել է:
Տիկինն ինձ նայեց՝ ինչպես Մայակովսկին է ասում. как в афишу коза
