Ժողովուրդը ձեզ կների, մնում է՝ Աստված ների․ Հովհաննիսյանը՝ Մայր Աթոռի տարածած հայտարարության մասին (տեսանյութ)

Ազգային ժողովի այսօրվա հերթական նիստի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը անդրադարձավ Մայր Աթոռի կողմից այսօր տարածած հաղորդագրությանը և հիշեցրեց՝ 2016-ին ՀՀԿ-ականները և ՀՅԴ-ականներն իրար հետ ԱԺ-ում քվեարկելով որոշել են անկլավները դուրս թողնել Հայաստաին վարչատարածքային տարածքից:

«Դրանից հետո գալիս ասում են՝ ով էդ տարածքները տվել ա, դավաճան ա, հողատու ա: Գնում են էնտեղ, ասում են՝ դա անվտանգային գոտի է, բա որ էդ տարածքները տան, կգան բարձունքներին կնստեն, Լոռին կդառնա սահմանամերձ, չգիտես ոնց: Ամբողջը անհեթեթություն է: Սա մոտավորապես նույն սցենարն է, ինչ ԼՂ-ի դեպքում էր, էն որ ԼՂ-ն վաղուց արդեն հանձնել էին բոլոր հնարավոր ձեւերով  ու մեր հանրությանն էլ սուտ, կեղծ թեզերով կերակրում էին հակառակի մասին, որ հետո գան ասեն՝ ով նման բան անի, հողատու է, դավաճան է:

Լրիվ նույն սցենարի հետ գործ ունենք: Եվ էլի գալիս ենք մի վիճակի, երբ մի խումբ ամեն ինչ անում է Հայաստանին լայնամասշտաբ ռազմական գործողությունների մեջ ներքաշելու համար: Ո՞ւմ շահը սպասարկելու համար, երեւի թե այստեղ լրացուցիչ տեղեկություններ տալու կարիք չկա, ամեն ինիչ պարզ է»,- ասաց նա։

Այնուհետև անդրադարձավ տարածված հաղորդագրությանը․ « Վերջին շրջնում ամենատարածված կեղծ լուրը կապված է այս տարածքների հետ, որոնք գտնվում են ՀՀ սուվերեն տարածքից դուրս: Ցավալի է, որ այս կեղծ լուրերին միացել է Մայր Աթոռը, որը այսօր հայտարարություն է տարածել առ այն, որ ՀՀ իշխանությունները պատրաստվում են հող հանձնել; Սա ևս մեկ անգամ ամբողջությամբ անհեթեթություն է, կեղծ տեղեկատվություն է, իսկ կեղծ տեղեկություն տարածելու համար կարծում եմ՝ մի օր ժողովուրդը ձեզ կների, մնում է՝ Աստված ների»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Կիսվել սոց․ ցանցերում