Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելությունն ընդունել է ԵՄ խորհրդի Քաղաքական և անվտանգային հարցերով հանձնաժողովի անդամներին և նրանց տեղեկացրել առաքելության մանդատի և գործունեության մասին։
Այս մասին ասված է առաքելության X-ի միկրոբլոկում:

«Պատիվ է այսօր հյուրընկալել Եվրոպական միության խորհրդի Քաղաքական և անվտանգային հանձնաժողովի անդամներին և տեղեկացնել նրանց Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության մանդատի և գործունեության մասին։ Պատվիրակությունը միացել է Երասխ և Պարույր Սևակ համայնքների շրջանի պարեկությանը։
Շնորհակալ ենք դեսպան Դելֆին Պրոնկին և հարգարժան հյուրերին դրական արձագանքի համար»,- ասված է գրառման մեջ։
