Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղում «Բարսելոնան» հյուրընկալվելիս հաղթել է ՊՍԺ-ին` 3:2 հաշվով:
Հանդիպման հերոսը բրազիլացի Ռաֆինյան է եղել, ով 37-րդ րոպեին բացել է խաղի հաշիվը, իսկ երկրորդ խաղակեսում դուբլ ձևակերպել։ Կատալոնացիներին հաղթանակ է բերել 77-րդ րոպեին դանիացի Անդրեաս Քրիստենսենի դիպուկ հարվածը։
Թիմերի պատասխան խաղը կկայանա Բարսելոնայում ապրիլի 16-ին։
