Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Բելառուս:
Այս մասին հայտնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը՝ նշելով, որ այցի շրջանակում նա կմասնակցի ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին, որը տեղի կունենա Մինսկում ապրիլի 12-ին։
