Տեսանյութ․Մեզ աշխարհում շատերը զե նք չէին վաճառում, ասում էին՝ դուք ՀԱՊԿ անդամ եք, զե նք չենք տա․ վարչապետ

«Մեզ աշխարհում շատերը զենք չէին վաճառում, ասում էին՝ դուք ՀԱՊԿ անդամ եք, զենք չենք տա»։

Այս մասին այսօր Ազգային ժողովում իր եզրափակիչ ելույթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետը՝ շարունակելով․ «Խոսք գնաց առաջնորդության մասին, ինչո՞ւմն է քաղաքական առաջնորդության ամենամեծ իմաստը ու էությունը՝ փոփոխվող աշխարհում ադապտացնես այն երկիրը, որը առաջնորդում ես։ Մեր մեծագույն խնդիրն այն է, որ 1994 թվականի  հրադադարը հաստատվել է, բայց դրանից հետո աշխարհը փոխվել է, իսկ մենք չենք փոխվել, մենք բոլոր առումներով մնացել ենք 1994 թվին»։

Այնուհետև վարչապետն անդրադարձավ 44օրյա պատերազմի խնդիրներին․ «Ամենամեծ խնդիրներից մեկն այն էր, որ բանակը չգիտեր կողնորոշվել»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Կիսվել սոց․ ցանցերում