Մոսկվայում Ֆրանսիայի դեսպան Պիեռ Լևին կանչվել է ՌԴ Արտաքին գործերի նախարարություն:
Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն՝ նշելով, որ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Ռուսաստանի վերաբերյալ երկրի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեի հայտարարությունների պատճառով։
«Ֆրանսիայի դեսպանին մատնանշել են իրականության հետ ոչ մի կապ չունեցող նման հայտարարությունների անընդունելիությունը:
Մենք Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարի այս հայտարարությունները համարում ենք ֆրանսիական կողմի գիտակցված և մտածված գործողություն, որը նպատակաուղղված է խաթարելու հնարավորությունը երկու երկրների միջև ցանկացած երկխոսության»,- նշել է ՌԴ ԱԳՆ-ն։
