Հասկանալի է, շահեր են, ինչի մասին խոսում եմ պարբերաբար

Հայաստանում ԱՄՆ դեսպանը հստակ հարցին, թե արդյո՞ք Նահանգները ունեն գնահատական՝ Արցախում տեղի ունեցածը էթնիկ զտում եւ բռնի տեղահանում էր, պատասխանում է, որ՝ ոչ, չունեն այդպիսի գնահատական:
Ընդ որում, շեշտեմ, որ սա ամենեւին նոր պատասխան չէ, եւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալներից մեկը դեռ նախորդ տարի սեպտեմբերի 19-20-ից հետո էր ասել, որ չունեն այդպիսի գնահատականի համար տվյալներ, կուսումնասիրեն, կասեն:
Անցել է մոտ ութ-ինը ամիս, դեսպանն ասում է, որ չունեն:
Հասկանալի է, շահեր են, ինչի մասին խոսում եմ պարբերաբար:
Ինձ հետաքրքիր է միայն, շաբաթներ առաջ տխրահռչակ Զախարովայյի համանման հայտարարությունների առնչությամբ աղմկող մեր հայրենակիցներից քանի՞սն է աղմկելու ԱՄՆ դեսպանի հայտարարության վերաբերյալ:
Ընդ որում, այս հարցադրումը բոլորովին պետք չէ դիտել «քինախնդրության» տոնի մեջ: Տվյալ պարագայում հարցադրումս երեւույթի մասին է, թե ինչպիսի տեղեկատվա-քարոզչական «փոխազդեցությունների» ճնշման ներքո է գտնվում Հայաստանի հանրությունը, եւ ինչպիսին է այդ հանրության եւ դրա պետականության սուբյեկտության ներուժի ոչնչացման մեխանիզմներից մեկը:
Կիսվել սոց․ ցանցերում