Գերմանիան Ուկրшինային կտրամադրի ևս մեկ «Patriot» համակարգ

Գերմանիան առաջիկայում Ուկրաինային կտրամադրի ևս մեկ Patriot հակաօդային պաշտպանության համակարգ։

Այս մասին հայտնել է Գերմանիայի պաշտպանության նախարարությանը:

Ինչպես պարզաբանել են գերատեսչությունում, որոշումը պայմանավորված է Ուկրաինայի դեմ ռուսական ավիահարվածների թվի հնարավոր ավելացմամբ։

Ավելի վաղ «Tageszeitung»-ին տված հարցազրույցում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել էր, որ Գերմանիան ստիպված կլինի Ուկրաինային զենք և զինամթերք մատակարարել երկար ժամանակ։

«Ես միշտ ասել եմ, որ Ռուսաստանը չպետք է հաղթի այս պատերազմում: Եվ արագ պարզ դարձավ, որ այս պատերազմը կարճ չի տևի:

Մենք ստիպված կլինենք երկար ժամանակ զենք և զինամթերք մատակարարել Ուկրաինային»,- ասել էր նա:

Կիսվել սոց․ ցանցերում