Հայաստանում շարունակվում են բուռն անդրադարձերը «իրական» եւ «պատմական» Հայաստանների վերաբերյալ այն «մտքին», որ բարձրաձայնեց վարչապետ Փաշինյանը անցնող շաբաթ խորհրդարանում կառավարության ծրագրի կատարաողականի քննարկման ընթացքում: Ըստ ամենայնի, Փաշինյանի հաշվարկը հենց դա էր՝ տալ հասարակական-քաղաքական քննարկումների նոր առիթ, հանրությանը զբաղեցնելու տրամաբանությամբ: Թվում է, որ գործնականում այդ առիիթը դարձել է հենց իրեն՝ Փաշշինյանին թիրախավորելու, քննադատելու, ընդդիմախոսելու, հեգնելու առիթ, հետեւաբար, ինչու՞ պետք է նա տար այդ առիթը:
Ամբողջ հարցը այն է սակայն, որ Նիկոլ Փաշինյանը չունի թիրախում չլինելու տարբերակ, հետեւաբար նա իր համար ձեւակերպել է թերեւս ոչ թե թիրախից խուսափելու, այլ՝ հարվածները կառավարելու առաջադրանք, եւ հետեւողականորեն իրականացնում է իր այդ առաջադրանքը: Նիկոլ Փաշինյանի համար առավել վտանգավոր իրավիճակ կլինի այն, երբ հարվածները, որ ուղղվում են նրան, դուրս գան նրա կառավարումից կամ վերահսկողությունից: Այյստեղ կա նաեւ երկրորդ հանգամանքը: Նիկոլ Փաշինյանի այսպես ասած քաղաքական թիմը նրա ելույթից հետո աշխուժորեն զբաղված է ելույթի եւ առաջ քաշված «բանաձեւի» պաշտպանությամբ: Փաշինյանի «ինքնառաջադրանքը» պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ քաղաքական թիմը պետք է ունենա համոզում, որ իրավիճակը զարգանում է հենց Փաշինյանի վերահսկողությամբ:
Դա իրադրության կառավարելիության ինդիկատոր է: Եթե ծավալվի ներքաղաքական, հասարակական քաղաքական «դիսկուրս», որտեղ «թիմը» կնկատի օրակարագի «օտարություն», այսինքն կարձանագրի, որ օրակարգը բխում է ոչ թե Նիկոլ Փաշինյանից, այլ որեւէ ուրիշ աղբյուրից՝ եւ արդեն կարեւոր չէ, թե որ, դա անմիջապես կարող է բերել կասկածների: Իսկ այդ պարագայում, կառավարելիության ռեժիմից կարող է դուրս գալ նաեւ «թիմը»: Այդ իսկ պատճառով, Փաշինյանը պարբերաբար նետում է տեղեկատվական առիթ-խայծեր, որոնք սրում են նրա հանդեպ հասարակական-քաղաքական տրամադրությունների նոր ակտիվ ալիք, բայց թույլ են տալիս նաեւ այդպիսով կառավարելի պահել իրավիճակը թե իշխանությունից ններս, թե՝ դուրս:
