Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն առաջին անգամ մեկնաբանել է Իրանի կողմից Իսրայելի տարածքին հասցված գիշերային հարվածները։
«X»-ի միկրոբլոգում նա տեղադրել է հետևյալ գրառումը.
«Մենք որսացել ենք հրթիռներ և անօդաչու սարքեր: Մենք արգելափակել ենք դրանք։ Միասի՛ն կհաղթենք»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանը հարյուրավոր անօդաչու սարքեր է արձակել Իսրայելի ուղղությամբ, իրավիճակը լարված է եղել ամբողջ գիշեր: Ապրիլի 13֊14 գիշերն Իրանը արձակել էր 185 անօդաչու թռչող սարք, 110 բալիստիկ հրթիռ (երկիր-երկիր) և 36 թևավոր հրթիռ։ Հրթիռների մեծ մասն արձակվել էր Իրանից, մի մասը՝ Իրաքից և Եմենից:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «օգնել է Իսրայելին ոչնչացնել գրեթե բոլոր անօդաչու սարքերն ու հրթիռները», որոնք եկել են Իրանից։
Եվրամիությունը դատապարտել է Իրանի հարձակումն Իսրայելի վրա։ Համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ այսօր՝ ապրիլի 14-ին, հրավիրում է G7-ի ղեկավարներին՝ «համակարգելու միասնական դիվանագիտական պատասխանը Իրանի լկտի հարձակմանը»:
