ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ Իսրայելի վրա Իրանի հարձակումն անհաջող էր, ինչը հաղթանակ է Հրեական պետության համար: Այդ մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Վերջինիս տվյալներով՝ Բայդենը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ զրույցում հայտարարել է, որ գիշերվա հարձակման կանխումը Հրեական պետությունը կարող է հաղթանակ համարել, քանի որ Իրանի հարձակումն անհաջող էր: Բայդենը հավելել է, որ Իսրայելի գործողությունները ցույց են տվել այդ երկրի «գերազանցող ռազմական ներուժը»:
Ամերիկյան այս հեռուստաընկերությունը, հղում անելով Սպիտակ տան իր աղբյուրներին, հավելում է, որ Բայդենը Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ընթացքում նաև հայտարարել է, որ Վաշինգտոնը չի մասնակցի Իրանի դեմ հարձակողական գործողություններին։
