Էրդողանը հայտնել է, թե Մերձավոր Արևելքում վերջին լարվածությունների միակ պատասխանատուն Նեթանյահուն է «Իսրայելը՝ խախտելով միջազգային իրավունքը և Վիեննայի կոնվենցիան՝ թիրախավորել է Դամասկոսում Իրանի դեսպանատունը», — Անկարայում կառավարության նիստից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Էրդողանը։ Նա հավելել է, որ նոր տարածաշրջանային հակամարտություններ հնարավոր են այնքան ժամանակ, քանի դեռ Գազայում շարունակվում են «դաժանությունն ու ցեղասպանությունը»՝ կոչ անելով բոլոր կողմերին գործել ողջախոհությամբ
