Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո կդնի «օտարերկրյա գործակալների մասին» աղմկահարույց օրենքի վրա, եթե այն երկրի խորհրդարանի կողմից ընդունվի երեք ընթերցմամբ։

«Ես վետո կդնեմ այդ օրենքի վրա, ինչպես անում եմ այլ օրենքների նկատմամբ, որոնք հակասում են Եվրամիության ռազմավարությանը և հանձնարարականներին», — հայտարարել է նա BBC-ին տված հարցազրույցում։

Զուրաբիշվիլին նշել է, որ վետոն անհրաժեշտ կլինի կիրառել, որպեսզի ժողովրդի ձայնը լսելի լինի:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ 83 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ այսօր ընդունել էր «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը։

Նշենք, որ Վրաստանի խորհրդարանում օրինագծի քննարկման ժամանակ երկուշաբթի և երեքշաբթի տեղի էին ունեցել բողոքի զանգվածային ցույցեր, որոնց մասնակցել են հազարավոր մարդիկ։

Կիսվել սոց․ ցանցերում