Դոգին չհաջողվեց իր շուրջը համախմբել <անհնազանդներին>

Երկրի համար ճակատագրական օրերին միշտ էլ հայտնվում են ինչ-որ <փրկիչներ>, որոնք հանդես են գալիս պատրաստի դեղատոմսերով եւ առաջարկում  անհնազանդության ակցիաներ անցկացնել, տապալել գործող իշխանություններին: Անցած երեսուն եւ ավելի տարիների ընթացքում բազմիցս ենք նման հավաքների ականատես եղել:

Վաղուց  հանրային կյանքում իր ուրույն տեղը զբաղեցրած եւ մեծ լսարան ունեցող հայտնի Վարդան Ղուկասյանը` Դոգը, այսօր նախատեսել էր նման հավաք անցկացնել Երեւանի Կենտրոնում: Սակայն ուղիղ եթերում էլ երեւում են մի քանի պատահական անցորդներ եւ մի քանի ոստիկաններ, որոնց հազիվ թե հետաքրքրեին Դոգն ու իր ակցիան: Միայն Երեւանի Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանն էր փորձում ինչ-ինչ բացատրություններ տալ ակցիայի մասին, խոսում էր ոստիկանական բռնություններից, քաղաքացիների իրավունքներից:

Տեսնելով, որ իր անհնազանդության փորձերը դատապարտված են անհաջողության, չեն հետաքրքրում օրավուր հոգսերով ապրող քաղաքացիներին, Դոգը հայտարարեց, որ դադարեցնում է իր ակցիան:

Փաստորեն  աներեւույթ տերերի կողմից  Դոգից քաղաքական ընդդիմություն կերտելու փորձերը հերթական անգամ դատապարտված էին ձախողման:

 

Կիսվել սոց․ ցանցերում