Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադрբեջшնի քաղաքացին և ևս 2 անձ․ Շшհին Աբբшսովը կասկածվում է սպшնության մեջ

Ադրբեջանի քաղաքացի Շահին Աբբասովը, ով կասկածվում է ավտոկայանատեղիում կոնֆլիկտի պատճառով սպանության մեջ, ձերբակալվել է։

Այս մասին հայտնել է Մոսկվայի դատախազությունը։

Ողբերգական դեպքը տեղի է ունեցել ապրիլի 17-ին։ Ըստ լրատվամիջոցների՝ սպանված Կիրիլը մոտոցիկլետով գնացել է իր հարսնացուին հյուր։ Նա  ադրբեջանցուն նկատողություն է արել՝ ասելով, որ մուտքի մոտ մայթին մեքենա կայանելը անընդունելի է։ Ի պահատասխան՝ Շահինը սկսել է բղավել և ծեծկռտուք է սկսվել։

Շահինը այնուհետ դանակով հարվածել է տղամարդուն և դիմել փախուստի։ Կիրիլը ստացած վնասվածքներից հիվանդանոցում մահացել է։

Աբբասով և նրա ևս երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում։ Առաջիկայում Շահին Աբբասովի նկատմամբ կընտրվի խափանման միջոց։ Նրա լուսանկարը ձերբակալությունից հետո հայտնվել է սոցիալական ցանցերում։

Ավելի վաղ ՌԴ Քննչական կոմիտեի Մոսկվայի վարչության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Ադրբեջանի 21-ամյա քաղաքացի Շահին Աբբասովի բնակարանում խուզարկության ժամանակ հայտնաբերվել է ավելի քան 44 մլն ռուբլի և 300 հազար դոլար:

 

Կիսվել սոց․ ցանցերում